ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Փաստորեն, «միջուկային տերություն» ենք եղել...

Փաստորեն, «միջուկային  տերություն» ենք եղել...
13.05.2016 | 01:22

Այո, այս մի դիսկուսը բավականին խորքային և հեռուն գնացող ստացվեց: Մի քանի պատճառներով: Նախ, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ապրիլի 5-ին հնչեցրած հայտարարությանն անդրադարձան բավականին ուշ, երբ հայկական կողմը Ղարաբաղի ճանաչման օրենքի նախագիծը տարավ պահեստավորեց ԱԺ-ում, և հետո, երբ ոչ ավել-ոչ պակաս, դրա մասին հիշեց-խոսեց ԵՄ հանձնակատար Մոգերինիի ներկայացուցիչը` ասելով, թե պետք է ստուգենք՝ Հայաստանն իսկապե՞ս ունի միջուկային զենք, թե՞ ոչ:
Այս ամենի վրա էլ լուրջ «կերոսին» ավելացրեց Մալխասյանցի բառարանի լավագույն գիտակ, հայդատական, իշխանական կոալիցիայի անդամ Արմեն Ռուստամյանը, ասելով. «Եթե Բագրատյանը մի բան ասել է, ուրեմն գիտե՝ ինչ է ասել»:
Չենք անդրադառնալու բանավեճի վերին շերտին, փորձենք հասկանալ` ինչո՞ւ մեր «միջուկային տերություն» լինելու զրույցն արթնացավ հիմա և վասն` որո՞ւ:
Այն, որ ատոմակայան ունեցող ցանկացած երկիր պոտենցիալ ձևով համարվում է «միջուկային երկիր», ինքնին պարզ է, չնայած կոնկրետ դեպքում խոսվում է «կեղտոտ ռումբ» ունենալու մասին:


Խնդիրն այդ չէ, այլ այն, որ միջազգային ահավոր անտարբերության, թղթե նոր շերեփի այս պայմաններում Հայաստանն «իրավունք» է ստանում և՛ ռմբակոծելու ադրբեջանական նավթային խողովակները (չնայած ԼՂ պաշտպանության նախարարն ասաց` դեռ «անհրաժեշտություն» չի տեսնում), որովհետև ինքը` Ադրբեջանը, օգտագործում է անթույլատրելի զենքեր, Հայաստանը կարող է իրեն թույլ տալ ունենալ «միջուկային զենք», որովհետև որևէ մեկը չի բռնում գլուխ կտրելու մեջ հմտացած Ադրբեջանի մարդասպան թաթը: ՈՒ Հայաստանը գնում է վաբանկ:


Հիմա դիվանագիտական շերտի մասին. ի՞նչ է ասում Մոգերինին` յուր ներկայացուցչով. տիկինը և յուր «Յուրոփը» ցանկանում են փափուկ ճնշման մեթոդներով ազդել Հայաստանի վրա` խաղը տեղափոխելով մի դեպքում՝ «հումանիտար ոլորտ»` Ընտրական օրենսգրքի և սահմանադրական հանրաքվեի «տնային աշխատանքի», մյուս դեպքում` հասկացնում են հայաստանյան իշխանություններին` կգան, կստուգեն «միջուկային զենքի» առկայությունը:
Ի դեպ, միջուկային այս խաղաքարտն Արևմուտքը` Իրան-Հայաստան «տանդեմով», քանիցս է օգտագործել` մեկ կոմպրոմատների, մեկ ինչ-ինչ գործեր հարուցելու տեսքով:
ՈՒ հիմա «Յուրոփը» կրկին հիշել է դա` զգուշացնելով Հայաստանին որևէ դեպքում չճանաչել Ղարաբաղի անկախությունը, եթե անգամ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի, Հայաստանը կոշտացրած դիրքորոշումները փափկացնի, «կապույտ բերետների» շփման գծում տեղակայման մասին` օրերս շրջանառության մեջ դրված արևմտյան մոտեցման մասին մտածի, նստի բանակցային սեղանի շուրջը և այդպե՜ս շարունակ:
Սակայն ոնց երևում է` Հայաստանը ոտքը «գազին է դրել»: Մինչև ուր և երբ` կերևա, համենայն դեպս, մինչ հիմա խաղը հայկական կողմի համար վատ չի ընթացել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ